Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անպտղություն

Ներարգանդային սերմնավորում (IUI). ivf-arm.com

Ներարգանդային սերմնավորում (IUI). ivf-arm.com

Ներարգանդային սերմնավորումը՝ ինսեմինացիան, մեկն է անպտղության մեթոդներից, որի ժամանակ սպերման ներդրվում է արգանդի խոռոչ բեղմնավորման նպատակով: Ի տարբերություն ԱՄԲ-ի, այս դեպքում ձվաբջջի բեղմնավորումը իրականացվում է կնոջ օրգանիզմում: Այս միջամտությունը կարող է կատարվել ինչպես ամուսնու, այնպես էլ դոնորի սերմնահեղուկով:

ՆԱՍ-ը նպաստում է, որ սերմնահեղուկն հայտնվի արգանդի խոռոչում, սակայն դեռ անհրաժեշտ է, որ այն ինքնուրույն հասնի ձվաբջջին և թափանցի նրա մեջ:

Այդ պատճառով այն կիրառվում է սերմնահեղուկի որակի թեթև աստիճանի սահմանափակման և ֆալոպյան փողերից թեկուզ մեկի անցանելության դեպքում:

Սերմնահեղուկն անհրաժեշտ է հանձնել անմիջապես միջամտության օրը: Մինչ այդ 2-5 օր պետք է հրաժարվել սերմնաժայթքումից:

Ձվազատումից քիչ առաջ լաբորատորիայում սերմնահեղուկից նախապատրաստում են լավ շարժունակ սպերմատոզոիդներ՝ հետագա ինսեմինացիայի համար:

Բարակ կաթետրի (ընդամենը մի քանի միլիմետր) օգնությամբ բուժող բժիշկը փոխանցում է նախապատրաստված սերմերի բջիջները անմիջապես բուժառուի արգանդի խոռոչ՝ արգանդային ինսեմինացիա:

Ցուցումներն են.

  • Անհասկանալի անպտղություն
  • Սերմնահեղուկի որակի աննշան սահմանափակում
  • Տղամարդու սերմնահեղուկում հակամարմինների առկայություն
  • Թեթև էնդոմետրիոզ


ՆԱՍ-ը խորհուրդ չի տրվում.

  • Ֆալոպյան փողերի հիվանդությունների ծանր ձևերի ժամանակ,
  • Էնդոմետրիոզի միջին կամ ծանր ախտորոշմամբ կանանց,
  • Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մեծ պատմություն ունեցող կանանց։

Սկզբնաղբյուր. ivf-arm.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ